ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Տարիներ առաջ հանգամանքների բերումով պետք է հանդիպեի օլիգարխներից մեկի հետ: Նրա «տղաները» նեղացրել էին իմ մանկության ընկերներից մեկին և «նալոգ» էին վերցնում ամեն ամիս: Վերջին ամիսը ընկերս չէր տվել «նալոգը», կրակել էին իրար վրա, ընկերս ոտքից վիրավորվել էր:
Հետաքրքիր է, թե ինչպես կարող են զարգանալ դեպքերը, եթե Ղրիմը հռչակի իր անկախությունն Ուկրաինայից: Այդ թերակղզին այսօր էլ ինքնավարություն ունի, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի ունեցած ազդեցության կորստի վտանգի ահագնացումը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն:
ՖԲ-ն ինձ շատ-շատ բան է տվել ու տալիս է: Իր բոլոր դրական կողմերով հանդերձ` ՖԲ-ում նաև էնքան այլանդակություններ կան, որ վերջերս լրջորեն մտածում եմ այլևս ՖԲ չմտնելու մասին: Մեկ ազգային խորհրդանիշ դարձած սուրբ կերպարներին են սկսում բացահայտորեն սևացնել (օրինակ` Վազգեն Վեհափառին), մեկ բացահայտորեն շինծու, քայքայիչ լուրեր են հորինում ու տարածում (օրինակ` համասեռամոլների հարսանիք Երևանում):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Մի լրագրող հարցրեց. «Ո՞ր հարթակներն են այսօր ծառայում որպես Ձեր խոսքն ու մտքերն արտահայտելու միջոց»: Կարծեմ՝ շրջանցեցի հարցն ու խուսանավեցի: Թե ինչու՝ չգիտեմ: Մի ասող լինի` ինչ հարթակ, ինչ խոսք, ով է հաշվի առնում, ականջ դնում կամ հետևություններ անում:
Կյանքի սահմանագծին մաքառող մարդուն նոր-նոր միայն 8 միլիոն են հատկացնում, այն էլ հետվիարհատական շրջանում Հայաստան տեղափոխելու համար: Իսկ օրեր հետո ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին Սերժ Սարգսյանը պետական մրցանակ կհանձնի՝ 5 միլիոն մրցանակային գումարով: Կամ ասենք Հայրիկյանին կարող են անմիջապես 20 միլիոն հատկացնել, Նունե Եսայանին՝ 54 միլիոն, ռուսերենով հեռարձակվող հեռուստախաղին՝ 12 միլիոն եւ այսպես շարունակ: Անամոթությունը ուր կարող է հասնել:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով այսօր Երեւան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ստիպված եղավ «Արմենիա-Մարիոթ» մտնել ետնամուտքով: Պատճառը հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների գործողություններն էին, ովքեր Դավութօղլուին որոշել էին «դիմավորել» թուրքական թղթե դրոշների վրա խաչ քաշելու, դրանք «կալոդով» գետնին թափելու, տրորելու, «Ընկեր ջան, գինի լի՛ց» երգելու եւ բողոքի ու ընդվզման այլ գործողությունների միջոցով:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։